Դա Վինչիի մարդակազմական աշխատանքների ամենամեծ ցուցահանդեսն է մեկնարկել (լուսանկարներ)
Դա Վինչիի հեղինակած՝ մարդու մարմնի կամ օրգանների պատկերներ պարունակող աշխատանքերի ամենից մեծ ցուցահանդեսն է մեկնարկել Լոնդոնում` Բուքինգեմի պալատի Թագուհու ցուցասրահում, հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները:
Դա Վինչին, ով հայտնի է առավելապես որպես գեղանկարիչ, այս ցուցահանդեսի շնորհիվ ներկայանում է նաև որպես մարդակազմության ոլորտի առաջատար:
Հայտնի է, որ նա ուսումնասիրել է մահապատժի ենթարկված հանցագործների մարմինները:
Ներկայացված 2 տասնյակից ավելի աշխատանքները թվագրվում է 1490-ականների վերջով և 1500-ականների սկզբով:
Այդ պատկերներից որոշների ճշգրտությանը մեր օրերում հնարավոր է եղել հասնել միայն 1980-ականների` նոր տեխնոլոգիաների ի հայտ գալու հետ:






































