Վրացիներին առաջարկել են անվճար ուսում ստանալ ռուսական բուհերում

12:45 • 02.05.12

Վրաստանում ռուսների «Հայրենիք» միությունից հայտարարել են, որ ՌԴ բարձրագույն ուսումնական տարբեր հաստատություններում Վրաստանի քաղաքացիների համար 143 անվճար տեղ է հատկացվել, տեղեկացնում է vz.ru կայքը:

 

Արդեն հայտեր են ստացվել է Թբիլիսիից, Բաթումիից, Քութաիսիից, Ռուսթավիից և այլ վրացական քաղաքներից:

 

ՌԴ մոտ 40 քաղաքների բուհեր պատրաստ են անվճար ուսում տրամադրել Վրաստանի քաղաքացիներին, սակայն ճանապարհածախսն ու կեցության ծախսը կհոգա դիմորդը: