Մունքի «Ճիչը» նախատեսվում է աճուրդում վաճառել առնվազն 80 մլն դոլարով
Էդուարդ Մունքի պաշտամունքային «Ճիչը» աշխատանքի 4 տարբերակների «մարգարիտը» համարվող օրինակն այս գիշեր վաճառքի է հանվելու Նյու Յորքի Sotheby's աճուրդում:
Նախատեսվում է գլուխգործոցի դիմաց ստանալ վատագույն դեպքում 80 մլն ԱՄՆ դոլար:
Այդ գումարով կֆինանսավորվեն թանգարան և արվեստի կենտրոն Նորվեգիայում:
«Ճիչի» այս տարբերակը ստեղծվել է 1895-ին, առանձնանում է նաև նրանով, որ դրա շրջանակը հեղինակն իր ձեռքով է նկարել:
Իմպրեսիոնիզմի և ժամանակակից արվեստի մասնագետների գնահատականով, այս աստիճան հայտնի գործի հայտնվելը մասնավոր անձանց հավաքածուից «բաց շուկայում» բացառիկ երևույթ է:










