100 ամենասեքսուալ կանայք՝ արվեստի գործերում. Huffington Post (լուսանկարներ)
Բրիտանական Huffington Post-ը հրապարակել է արվեստի գործերի 100 ամենասեքսուալ կանանց իր վարկանիշային աղյուսակը:
Աղյուսակում ներառված են գեղանկարներ, նաև ժամանակակից արվեստի գործեր: HP-ն աշխատել է հնարավորինս այլազանություն ապահովել,սակայն սեքսուալության աշխարհագրությունը հիմնականում կրկին սահմանափակվում է Արևմուտքով:
Պատկերը հետևյալն է առաջին տասնյակի դեպքում:
10. Գյուստավ Կուրբե, «Ճերմակ զուգագուլպայով կինը»

9. Անրի Մատիս, «Երկնագույն մերկ կինը»

8. Կատրին Աբել, «Ոսկե կակաչի ժամը»

7. Էդուարդ Հոփեր, «Առավոտը քաղաքում»

6. Լեոնարդո դա Վինչի, «Ջրաքիսով տիկինը»

5. Գուստավ Կլիմտ, «Հուդիթ»

4.Ջոն Ուիլիամ Ուաթերհաուս, «Կլեոպատրա»

3. Ռոյ Լիխտենշտեյն, «Աղջիկը դաշնամուրի մոտ»

2. Դեն Քիչեներ, «Գեյշա»

1. Պաբլո Պիկասո, «Մեր կինը` կարմիր բազկաթոռում»

Դասական գեղանկարչության ամենահայտնի տիկնայք ոչ այնքան պատվավոր տեղերում են: Դա Վինչիի «Մոնա Լիզան», օրինակ, 52-րդն է:

Բոտիչելիի Վեներան` 45-րդը
Էնգրի «Առաջին օդելիսկը»` 43-րդը
Մանեի «Օլիմպիան» 41-րդ ամենասեքսուալ կնոջը ներկայացնող արվեստի գործն է:

Կլիմտի Ադել Բլոխ-Բաուերը 37-րդն է

Մերկ Մախան 32-րդն է

Վարկանշային աղյուսակում տեղ են գտել նաև`
Տինտորետոյի «Կուրծքը ցույց տվող կինը» (98)

Էդգար Դեգայի «Լոգարան մտնող կինը» (97)

Պոլ Գոգենի «Եվ նրանց մարմինների ոսկին» կտավի հերոսուհիները (95)

Ռոյ Լիխտենշտեյնի «Մեքենայի մեջ» գործի կինը (90)

Ֆրանսուա Բուշեի «Թիկն տված մերկ կինը» (88)

Ժան Օնորե-Ֆրագոնարի «Ճոճանակը» (86)

Սքոթ Ջեյ. Դևիսի Մերիլին Մոնրոյի դիմանկարը (85)

Տուլուզ-Լոտրեկի «Կինն իր զարդասենյակում» (81)

Ֆրանսուա Բուշեի «Օդելիսկը» (77)

Կեյսայ Էյսենի «Երեկոյան սալորի ծաղկումն ու գեյշան» (76)

Ռոզետիի «Պրոզերպինան» (70)

Ռենե Մագրիտի «Սև մոգությունը» (69)

Ջոն Ուիլիամ Ուաթերհաուսի «Օֆելիան» (63)

Դե Վեչիի «Երեք գեղուհիները» (62)

Ռենուարի «Նստած երիտասարդ կինը» (58)

Գուստավ Կլիմպտի «Ընկերուհիները» (51)

Մոդիլյանիի 1916-ի «Մերկ կինը» (48)

Ժորժ Սորայի բնորդուհին (26)

Վլադիմիր Տատլինի բնորդուհին (22)

Թամարա դե Լամպիկայի «4 մերկ կանանց խումբը» (17)

Մարսլ Դյուշամպի «Սև զուգագուլպաներով մերկ կինը» (16)

Աղյուսակը եզրափակում է Վիլյամ Ադոլֆ-Բուգրոյի «Խեցիով կինը»:











