Վաճառվել են Հիտլերի ջրաներկ աշխատանքները (նկարներ)

22:44 • 03.05.12

Առաջին հայացքից ոչնչով չառանձնացող, սակայն AH անվանատառերով դրոշմված ջրաներկ աշխատանքները մութ անցյալ ունեն` գրում է Daily Mail-ն անդրադառնալով Ադոլֆ Հիտլերի գեղանկարչությանը, որի նմուշները վաճառվել են 1600 ֆունտ` սթերլինգով` մոտ 2500 ԱՄՆ դոլարով:

 

Der Lehrling Muster և «Առափնյա տեսարան» նկարները վաճառքում են հայտնվել գեղանկարի ասպարեզի այնպիսի անունների աշխատանքների հետ մեկտեղ, ինչպիսիք են Լամորնա Բիրչը, Ջիլ Ուոթքիսը, Ռոբերտ Լենկևիչը և Թերի Ֆրոսթը: Վաճառքն իրականացրել է Քորնուելի Փանզանս քաղաքից Barnes Thomas County Auctioneers ընկերությունը: Ի սկզբանե նախատեսված է եղել աշխատանքների դիմաց ստանալ 2000-3000 ֆունտ:

 

Հիտլերն այս աշխատանքներից առաջինը նկարել է Վիեննայում Առաջին աշխարհամարտից առաջ, իսկ 2-րդը` 1919-ին` իր վիրավոր լինելու շրջանում:

 

Նացիստների ապագա առաջնորդը երկու անգամ փորձել է նկարչական կրթություն ստանալ, բայց միշտ մերժում է ստացել. 1907 և 1908-ին նրան չեն ընդունել Վիեննայի Գեղարվեստի ակադեմիա: Չնայած դրան նա փորձել է իր ապրուստը վաստակել որպես գեղանկարիչ: