Ականավոր ճարտարապետ Օսկար Նիմեյրը հոսպիտալացվել է Ռիո դե Ժանեյրոյում (լուսանկարներ)
Լեգենդար բրազիլացի ճարտարապետ Օսկար Նիմեյրը այսօր Ռիո դե Ժանեյրոյում հոսպիտալացվել է, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով նրան բուժող բժշկին:
Նախնական տվյալներով, 104-ամյա Օսկար Նիմեյրի առողջական վիճակը մտահոգությունների տեղիք չի տալիս: Հիվանդանոց տեղափոխման պատճառի մասին չի հաղորդվում:
Նիմեյրը համաշխարհային ճարտարապետության կենդանի դասականներից է: Նա աշխատել է Լե Կորբյուզի հետ, եղել է ՄԱԿ-ի Նյու-Յորքի կենտրոնակայանի համահեղինակը: 1960-ականների սկզբին, Նիմեյրը ուրբանիստ Լուիս Կոստայի հետ կառուցել է «ապագայի քաղաքը»` իր երկիր Բրազիլիայի նոր մայրաքաղաքը, որը հետագայում ներառվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:










