Ամերիկուհին լոբու հատիկներից յուրահատուկ նկարներ է ստեղծում (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի Կլաիֆորնիայում բնակվող նկարչուհի Կրիստեն Քամինգսը միանգամայն յուրահատուկ տարբերակ է գտել իր «կտավները» ստեղծելու համար, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը:
Քամինգսն իր յուրաքանչյուր ստեղծագործության համար 8000-ից 12000 լոբու հատիկ է օգտագործում, որոնց մեծ մասը` իրենեց բնական գույներով: Վերջին երկու տարիների ընթացքում ամերիկուհին օգտագործել է առնվազն 280 հազ լոբու հատիկ:
Ինչպես նշել է նկարչոհին` 1.2մ x 1.8մ աշխատանքների համար նա միջինը ծախսում է մոտ 50 ժամ:
Քամինգսը նախապես ընտրում է իր առաջիկա ստեղծագոծության լուսանկարը, որից հետո լոբու հատիկները հատ-հատ միմյանց ամրացնելով ստանում է դրա «լոբակերտ» նմանակը:










