«Դասական Եվրատեսիլ» մրցույթին Հայաստանը կներկայացնի Նարեկ Կազազյանը

10:10 • 05.05.12

«Դասական Եվրատեսիլ» մրցույթին Հայաստանը կներկայացնի15-ամյա քանոնահար Նարեկ Կազազյանը, ով սովորում է Վանաձորի Միքայել Թավրիզյանի 

 Միջազգային հեռուստատեսային երգի հեղինակավոր այս մրցույթին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ:


«Դասական Եվրատեսիլ»-ը 15-20 տարեկան երաժիշտների մրցույթ է, որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ Վիեննայում: Այն համարվում է Եվրոպական հեռարձակողների միության ամենախոշոր նախագծերից մեկը: Մրցույթն այս տարի կկայանա մայիսի 5-11-ը:


Հիշեցնեք, որ Նարեկը Կազազյանը 2009թ. Կրեմլում Հայաստանը ներկայացրել է «Ծագող աստղեր» փառատոնին, և Ռուսաստանի Դաշնության առաջին տիկին Սվետլանա Մեդվեդևայի կողմից արժանացել դիպլոմի:


2010-ի «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» ընթացքում արժանացել է «Պատանի վիրտուոզ» հատուկ մրցանակին, երիտասարդական 6-րդ բաց Դելփյան խաղերի ոսկե մեդալակիր է: