Բոբ Մարլիից մինչև Բեթհովեն. Լեդի Դիի ձայնագրությունների հավաքածուն կվաճառվի աճուրդում (լուսանկարներ)

23:38 • 08.05.12

Երբ դեռահաս Դայանա Սփենսերը` ապագա Ուելսի իշխանուհի Դիանան, ստորագրում էր իր վինիլե սկավառակները, այդկերպ նա ցանկանում էր դրանք զերծ պահել իր ընկերների նույնանման հավաքածուների հետ խառնվելուց…

 

Այսօր` իշխանուհու մահվանից շուրջ 15 տարի անց, նրան պատկանած 19 սկավառակների հավաքածուն վաաճառքի է հանվելու աճուրդում: Վաճառքը իրականացվելու է անանուն Գերնսիում գտնվող PFC Auctions-ի կողմից, որը վաճառելու է նաև արքայազն Ուիլիամի հարսանեկան տորթի մի կտոր:

 

Ըստ որոշ տվյալների` Լեդի Դիի հավաքածուն 2004-ին ձեռք է բերվել 6 ֆունտով` մի կնոջից, որի աղջիկը Դիանայի հետ սովորել է Քենթում և եղել նրա հարևանուհին:

 

Հավաքածուն ներառում է հետևյալը.

Eagles - Greatest Hits

Ջոն Դենվեր - Rocky Mountain High

Փոլ Սայմոն - Still Crazy After All These Years

Բոբ Դիլան - Hard Rain

«Կարմեն»

Ֆ. Ձեֆիրելիի «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմի սաունդթրեքը

Բրամս – Հունգարական պար

Յան Սիբելիուս - Ֆինլանդիա

Բեթհովեն - Սիմֆոնիա No6

Բեթհովեն - Սիմֆոնիա No5

Մոցարտ - Սիմֆոնիա No40

Մենդելսոն - Նախերգանքներ

Լիստ – Դաշնամուրային գործեր

և այլն: