Էմի Ուայնհաուսի` սեփական արյունով արված ինքնադիմանկարը կհանվի աճուրդի

17:56 • 08.05.12

Վաղամեռիկ երգչուհի Էմի Ուայնհաուսի արյունով արված դիմանկարը կհանվի աճուրդի: Ladylike գրությամբ նկարը կվաճառվի երգչուհու մտերիմ ընկեր, երաժիշտ ու սկսնակ արվեստագետ Փիթ Դոերթիի նկարների աճուրդի շրջանակում, գրում է The Independent-ը:

 

Երգչուհին իր դիմանկարը նկարել է Դոերթիի հետ հանդիպման ժամանակ: Թե որ թվականին է այն արվել, չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ նկարելու ժամանակ երգչուհին հեռախոսազրույց է ունեցել հոր հետ: Այս դրվագի մասին լրագրողներին պատմել է երաժիշտը` հավելելով, որ երգչուհու հայրը` Միթչ Ուայնհաուսը, դստերն այդքան էլ չի սիրել:

 

Մեկնաբանելով դստեր դիմանկարի վաճառքի լուրը` Միթչ Ուայնհաուսը կասկածներ է հայտնել դրա իսկության մասին ու կտավի ստեղծման մասին Դոգերթիի պատմությունն անվանել «բացարձակ անհեթեթություն»:

 

Սպասվում է, որ այն կվաճառվի 50-80 հազ ֆունտ ստեռլինգով (մոտ 62-99 հազ եվրո): Աճուրդը կկայանա մայիսի 11-ին:  

 

Երգչուհին մահացել է  2011թ.-ի հուլիսի 24-ին, 27 տարեկան հասակում, Լոնդոնի իր բնակարանում: