Մոտ 87 մլն դոլար. հայտնի է դարձել ժամանակակից արվեստի ամենաթանկ գործը
Մոտ 87 մլն դոլար. հայտնի է դարձել ժամանակակից արվեստի ամենաթանկ գործը:
Մարկ Ռոտկոյի «Նարնջագույն, կարմիր, դեղին» կտավը դարձել է աշխարհի ժամանակակից արվեստի ամենաթանկ գործը` Christie's Նյու Յորքի աճուրդում վաճառվելով 86,9 ԱՄՆ դոլարով, հայտնում է NY Times-ը:
Ուշագրավ է, որ նախորդ ռեկորդը նույն անվանակարգում սահմանել էր կրկին Ռոտկոն նորից Christie's-ում` իր աշխատանքներից մեկը վաճառելով 72,84 մլն դոլարով:
Մարկ Ռոտկոն ռուսաստանյան ծագումով ամերիկացի գեղանկարիչ է` աբստրակտ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ:
Նարնջագույն կտավը ստեղծել է 1961-ին` մահվանից 9 տարի առաջ:










