Շակիրան 60 մլն դոլարի պայմանագիր կստորագրի
Երգչուհի Շակիրան, ով արդեն իսկ երաժշտության ասպարեզի ամենաշատ վաստակող արտսիտներից է, առաջիկայում էլ ավելի կամրապնդի իր այդ կարգավիճակը. Շակիրան 60 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր կկնքի Sony-ի հետ, հայտնում է New York Post-ը:
Երգչուհին կպարտավորվի այդ գումարի դիմաց 3 ալբոմ ձայնագրել:
2008-ին Շակիրան հեռացել էր Sony-ից, որպեսզի մոտ 100 մլն-ի 10-ամյա պայմանագիր կնքի Live Nation-ի հետ:
Այժմ ընկերությունները միասին կտնօրինեն 35-ամյա կոլումբիացի երգչուհու երաժշտական կարիերան և եկամուտները, իսկ Շակիրան առաջիկայում կթողարկի իր 8-րդ սոտւդիական ալբոմը:










