Բրավո Նարեկ և Էմանուել. հայ երիտասարդները նվաճում են դասական երաժշտության եվրոպական բարձունքները (լուսանկարներ, տեսանյութեր)
Այսօր Վիեննայում ավարտվել է «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012» (Eurovision Young Musicians) մրցույթի եզրափակիչը: Երեք մրցանակային տեղերից երկուսը հայ երիտասարդներն են զբաղեցրել: Հայաստանը ներկայացնող 15-ամյա քանոնահար Նարեկ Գազազյանը 3-րդ տեղն է զբաղեցրել: Իսկ 2-րդ տեղը զբաղեցրել է Ավստրիան ներկայացնող հայազգի ջութակահար Էմանուել Ճգնավորյանը:
Առաջին տեղը գրավել է Նորվեգիան ներկայացնող Էյվինդ Հոլցմարկ Ռինգստադը:
Մրցույցի կիսաեզրափակիչը տեղի էր ունեցել մայիսի 5-ին և 6-ին: Ի տարբերություն, «Եվրատեսիլ» երգի մրցույթի՝ այս մրցույթ կիսաեզրափակիչը չի հեռարձակվում, այլ հաղթողներին ընտրում է մասնագիտական ժյուրին:
Այս տարի կիսաեզրափակիչ էին անցել հետևյալ մասնակիցները`
Նարեկ Գազազյան (Հայաստան) - քանոն
Էմանուել Ճգնավորյան (Ավստրիա) – ջութակ
Ալեքսանդր Դենիսենյա (Բելառուս) - ցիմբալ
Միխայելա Շպաչկովա (Չեխիա) - ֆագոտ
Դոմինիկ Շամո (Գերմանիա) - ֆորտեպիանո
Էյվինդ Հոլցմարկ Ռինգստադ (Նորվեգիա) - ալտ
Յագոդա Մրեմինսկա (Լեհաստան) – ֆլեյտա
Երաժիշտների այս մրցույթին մասնակցում են 15-20 տարեկան դասական երաժշտության կատարողները: Այն ԵՄ-ի խոշորագույն նախագծերից է և անցկացվում է 1982թ սկսած` երկու տարին մեկ անգամ:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Eurovision Young Musicians պաշտոնական կայքի և HayFanat–ի










