Աշխարհի ամենավերջին մարդու պայքարը. նորագույն, թվային վարկած (տեսանյութ)
Շատերն են փորձել պատկերացնել, թե ինչպիսին է լինելու աշխարհի վերջին մարդ արարածի գոյությունը` «Ֆրանկենշտեյնի» հեղինակ Մերի Շելիից մինչև Yahoo! Answers:
Սակայն այս հարցում իրենց խոսքը կարծես թե դեռ չէին ասել ժամանակակից թվային տեխնոլոգիաները: Բացը լրացրել է ռեժիսոր Դեմիան Սթեքը իր «Մակաբույծ Չոյը» ֆիլմով, որը պատկերում է «վերջին մարդու վերջին պայքարը»:
Ֆիլմը նկարահանվել է աշխարհի 10 երկրներում, դրա ստեղծմանը մասնակցել է 15 արվեստագետ:
Սյուրռեալիստական աշխատանքի պրեմիերան կայացել է օրերս Բարսելոնայի առցանց ֆլեշֆիլմերի փառատոնում:
</p>










