Ամերիկացի լուսանկարիչը ջրի ցայտուկների շնորհիվ ծաղիկներ է պատկերում (լուսանկարներ)

19:52 • 24.05.12

Ամերիկացի լուսանկարիչ Ջեք Լոնգին հաջողվել է բացառիկ լուսանկարների հեղինակ դառնալ: Լոնգը, օգտագործելով  ջրի ցայտման՝ իր հորինած մեխանիզմը, հաջողացրել է անչափ գեղեցիկ «ծաղիկներ» պատկերել, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ» կայքը:
 

Ծաղկի արտաքինով պատկերների լուսանկարները ստացվել են տարատեսակ ներկերի և գունանյութերի համադրությունից, որոնք Լոնգը լցրել է տարաների մեջ:

 

«Ես ստիպված եմ ժամերով լուսանկարել, որպեսզի հաջողվի գոնե մեկ լուսանկար ստանալ, իմ հավաքածուի ցանկացած ծաղիկ օրերի ու նույնիսկ ամիսների պատմություն ունի»,- ասել է Լոնգը:

 

Vessels and Blooms կոչվող հավաքածուն արդեն ցուցադրվել է աշխարհի տարբեր ցուցահանդեսների ժամանակ: