Ստալինի մասին նոր գիրք՝ առաջնորդի մոր հուշերի և պետական փաստաթղթերի հիման վրա
Ստալինի մասին պատմող «Իմ սիրելի որդին» անգլալեզու նոր գիրքը, որտեղ ընդգրկվել են խորհրդային առաջնորդի մոր հուշերը, հրապարակվել է Վրաստանի ԱԳՆ-ի արխիվի հիման վրա՝ էլեկտրնային տարբերակով:
Ինչպես նշվում է գրքի ներածության մեջ, բացի Ստալինի մոր՝ Եկատերինա (Կետե) Ջուղաշվիլիի հուշերից՝ «գրքում նաև ընդգրկված են բացառիկ նյութեր կուսակցական արխիվներից, ինչպես նաև ԽՍՀՄ-ի անվտանգության մարմինների արխիվներից»:
Եկատերինայի հուշերը, որոնք գրի են առնվել 1935թ-ին, մանրամասն նկարագրում են Ստալինի մանկությունը: Գրքում նաև ներկայացված են այն ժամանակի քաղաքական ճնշումների մասին տվյալներ:
Գիրքը կարելի է ձեռք բերել amazon.com ինտերնետ-խանութից. արժեքը՝ 3.99 դոլար:










