Ամերիկացի լուսանկարչուհին մերկ մարմիններից «ծաղիկներ» է ստեղծում (լուսանկարներ)
Ամերիկացի լուսանկարչուհի Սեսիլիա Ուեբբերը, մերկ մարմինների լուսանկարելով, նրանց պատկերներն այնպես է միմյանց համադրում, որ տարատեսակ ծաղիկների նկարներ է ստանում, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը:
Ամեն ինչ սկսվել է 3 տարի առաջ, երբ Ուեբբերը մերկ աղջկա է լուսանկարել:
«Ես նկատեցի, որ նրա մարմինը ծաղկի թերթիկի է նման»,- ասել է լուսանկարչուհին:
Photoshop ծրագրի օգնությամբ նա իրար է միացրել մերկ մարմիններն ու նկատել, որ դրանց միացությունը իր լուսանկարչական գործունեության համար միանգամայն նոր հեռանկարներ են բացում :
Այդուհանդերձ պետք է նկատել, որ թեև լուսանկարները համակարգչային միջամտությամբ են արված, սակայն արդյունքում չի փոխվել դրանց կառուցվածքը: Ուեբբերը փոխել է միայն մարմինների գույները, դիրքն ու չափը: Այս պահի դրությամբ նրա հավաքածուում ավելի քան 700 «ծաղիկներ» կան:










