Մարդիկ սկսել են նվագել երաժշտական գործիքներ ավելի քան 40.000 տարի առաջ
Օքսֆորդի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ մարդիկ սկսել են նվագել երաժշտական գործիքներ ավելի քան 40 հազար տարի առաջ:
Գիտնականներին հաջողվել է որոշել նախնադարյան շվիների պատրաստման ժամանակահատվածը, որոնք հայտնաբերվել են Գերմանիայի հարավում: Այսպիսով, Գերմանիան համարվում է ոչ միայն Բախի և Բեթհովենի ծննդավայրը, այլ նաև «երաժշտության ծննդավայր»: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են միջազգային Journal of Human Evolution պարբերականում:
Պեղումների ընթացքում Հայսենկլեսթերլ քարանձավում, որի բնակիչները պատկանել են Օրինյակյան դարաշրջանին, գիտնականները, բացի կենդանինների ոսկորներից ու աշխատանքային գործիքներից, հայտնաբերել են նաև նախնադարյան շվիներ, որոնք պատրաստված են սնամեջ ոսկորներից:
Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, Հայսենկլեսթերլի քարանձավում հայտնաբերված շվիները 42-43 հազար տարեկան են և համարվում են մինչ այժմ հայտնաբերված աշխարհի ամենահին երաժշտական գործիքները:










