Հրապարակվել են Վիկտորյա թագուհու ինտիմ նամակները
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորության թագուհի՝ Վիկտորյայի օրագիրը, որտեղ նա մանրամասն նկարագրել է իր և ամուսնու միջև սիրային տեսարանները, հասանելի են դարձել լայն հասարակությանը:
141 մասերից բաղկացած՝ 43.000 էջանոց օրագիրը թագուհին սկսել է պահել 13 տարեկանից: Օրագիրն ավարտվում է Վիկտորյայի մահից 2 շաբաթ առաջ:
Օքսֆորդ համալսարանի գիտնականները նշում են, որ օրագրում թագուհին արտահայտել է իր ինտիմ մտքերը, ամուսնու հետ հարաբերությունների մանրամասները, ինչպես նաև քաղաքական ծրագրերը:
Օրագրի ամենահետաքրքիր դրվագները թագուհու՝ ամուսնու մասին պատմվածքներն են. «Նա ճկում էր ձեռքերս և համբուրում ամբողջ մարմինս: Ես կրքոտ պատասխանում էի նրա համբույրներին» - գրել է թագուհին 1840թ փետրվարի 10-ին:
Օրագրում տեղ են գտել նաև ամուսնու մահվան հետ կապված թաղծոտ մտքերը: Նա գրել է. «Ես հուսահատ եմ և տխուր: Շատ կարևոր է ունենալ հարազատ մարդ, ով քեզ ջերմություն կպատճառի»:
Նշենք, որ օրագրերը հասանելի են բոլոր ցանկացողների համար՝ օնլայն տարբերակով:










