«Եվրատեսիլ-2012»-ում կհաղթի Շվեդիան, կանխատեսում են բրիտանական բուքմեյքերները

10:24 • 26.05.12

Ըստ Մեծ Բրիտանիայի խոշորագույն բուքմեյքերական ընկերության` William Hill-ի տվյալների` Բաքվում ընթացող «Եվրատեսիլ 2012»–ի երգի միջազգային մրցույթում հաղթող կճանաչվի Շվեդիան, գրում է «Բի Բի Սի»-ն:

 

Շվեդիայի ներկայցուցչին`երգչուհի Լորինին, հաջորդում են Ռուսաստանը ներկայցնող «Բուրանովյան տատիկներ» խումբ, իսկ երրորդ տեղի համար պայքար է ընթանում Սերբիայի և Իտալիայի միջև:

 

William Hill-ի ներկայցուցիչ Ադամ Ռուփերտը նշել է, որ Շվեդիայի հաղթանակի վրա այնքան շատ խաղադրույքներ են կատարվել, որ ընկերությունը ստիպված է եղել կրճատել հաղթողներին տրվելիք գումարի չափը:

Ռուփերտը նաև ասել է, որ ընկերությունը խաղադրույքներ է ընդունել աշխարհի 29 տարբեր երկրներից և առավելապես կանացից: