Սունդուկյանի թատրոնի «Ջոն Արքան»՝ Լոնդոնի Globe-ի բեմում. Guardian-ի քննախոսականը
Բրիտանական Guardian պարբերականն անդրադարձել է Լոնդոնում Սունդուկյանի թատրոնի ներկայացրած «Ջոն արքա» աշխատանքին (բեմադրիչ՝ Տիգրան Գասպարյան): Քննախոսականում մասնավորապես գրված է.
«Իմ կողքին նստած շատ տեղեկատվական հայ ջենթլմենն հայտնում է, որ լատիներեն ծիրանին ասում են prunus armenicus (հայկական սալոր), - գրում է հոդվածագիրը, - Նա ինձ դա ասում է, քանի որ Globe թատրոնը լցվում է դուդուկի՝ ավանդաբար ծիրանենու փայտից պատրաստվող գործիքի հնչյուններով, երբ Սունդուկյան թատրոնի «Ջոն արքա» ներկայացումը ճոխ մեկնարկ է տալիս»:
Գուցե Շեքսպիրը դա որպես ողբերգություն է գրել, բայց այս երեկոյի բեմադրությունը՝ Տիգրան Գասպարյանի կողմից, միտված է ավելի շատ կատակերգականի վրա կենտրոնանալ: Պիեսը մեկնարկում է հերոսների աղմկոտ ծիծաղ-կատակով, երաժիշտներնէլ հայկական ֆոլկլորային երաժշտություն են նվագում: Դերասանները մտնում են՝ իրենց հետ բերելով հնաոճ ճամպրուկներ (և մեկ-երկու անվավոր ճամպրուկ)՝ հավանաբար ի նշան տեղին ողջույնի մեծաթիվ հանդիսատեսներին, որոնք մասամբ Հայաստանից Մեծ Բրիտանիա են եկել: Պիեսի տարբեր հատվածներում այդ ճամպրուկները դեսուդեն են նետվում բեմով՝ օգտագործվելով իբրև գահեր, ճակատամարտային բարիկադներ, Արքայի թաքստոց, և նույնիսկ հերոսների հուզական բեռնվածք:
Ինքը՝ Ջոն արքան, պատկերված է իբրև ցասկոտ, արտասովոր և երբեմն էլ ծաղրածուանման կերպար՝ Արմեն Մարությանի կողմից, որը հաճախ իր գրպանից կաշվե թագ է հանում, թափահարում է օդում՝ նախքան ամուր իր գլխին տեղադրելը՝ գահի նկատմամբ իր իրավունքը հաստատելու համար:
Տիգրան Ներսիսյանի Բասթարդը կերտվում է որպես եռանդուն, խարիզմատիկ կերպար, և գոնե դերասանական կազմի ամենից անկեղծ ներկայացուցիչն է (չնայած նույնիսկ նա չի կարող դիմանալ մերթ ընդ մերթ հանդիսատեսի հետ կատակելու գայթակղությանը), մինչդեռ Արթուրը՝ երիտասարդ ֆրանսիացի իշխանը, որը պետք է պաշտպանի իր կյանքը, ներկայացված է որպես ապատիկ հարբեցող:
Կեղծ կարդինալ Պանդոլֆը ևս մեկ զվարճալի կերպար է, որի կտրուկ շարժումները և էքստրավագանտ մաներաները հանդիսասրահին ստիպեցին խնդալ նրա հայտնվելուն պես:
Կանանց կերպարներն են, սակայն, որ մատուցում են ուշադրությունն ամբողջովին իրենց վրա սևեռող խաղ: Նելլի Խերանյանը գերազանց է կնճռոտ, ճաղատ, ձեռնափայտ բանեցնող վհուկ Էլեանոր թագուհու դերում, որի սարդակերպ շարժումները բեմով, կարծես, իրապես վախեցնում են նրա խաղընկերներին:
Նա ու Կոնստանսը՝ Ալլա Վարդանյանի կատարմամբ, պետք է ֆիզիկապես զսպվեն տղամարդկանց կողմից, երբ հակադրվում են՝ ի պաշտպանություն իրենց որդիների այն տեսարանում, որը փոխում է կոպտաբանության, երբ Արքան կռանում է իր սեփական հետույքով Կոնստանսին ապտակելու համար, իսկ Լյուդովիկոսը նետվում է առաջ ու գլորապտույտ կատարում, երբ փորձում է հետ պահել իր մորը: Նույնիսկ կլառնետ նվագողն է միանում խաղին՝ հումորային հնչյունային էֆեկտներ ապահովելով:
Լեդի Բլանկան (Լիանա Արիստակեսյան) ցույց տվեց այն, ինչը կարելի է ներկայացման գագաթնակետ անվանել, երբ, իր նոր ամուսին Լյուդովիկոսի՝ պատերազմի գնալու մտքից դատարկված, փորձում է նրան ստիպողաբար շինել: Այս գործողությունը՝ երբ հասնում է եռման կետին, նրա համար նույնիսկ հոտնկայս ծափողջյուն է կորզում դերասանական կազմից (այն, թե արդյոք հանդիսատեսը, որը շատ փոքր երեխաների հետ էր, լրիվ նույնն է զգում, այլ հարց է):
Երկրորդ կեսը որոշակի հաճելի կատակերգական փոխշփում է ներկայացնում Հյուբերտի՝ հասարակ ծաղրածուի, և Ջոն արքայի միջև: Բուն պատմությունը որոշակիորեն շրջանցելով 4-րդ և 5-րդ գործողություններում՝ Ջոնի հանկարծակի մահի ականատեսն է դառնում միայն Հյուբերտը, որն անմիջապես իրեն է վերցնում է թագավորի կաշվե վերարկուն և թագը՝ շատ համապատասխան ավարտ մի բեմադրության համար, որն ամեն բանում կատակերգականը տեսավ ողբերգության մեջ»:










