«Բնության հաշվեհարդար». Թեղուտի բնապահպանները ֆիլմ են նկարահանել

10:26 • 26.05.12

«Թեղուտի պաշտպանության նախաձեռնություն»-ը սեփական ջանքերով նկարահանել է բնապահպանական խնդիրներին վերբերող ֆիլմ, որ կոչվում է «Բնության հաշվեհարդար». այս մասին տեղեկացնում են թեղուտցիները:


Ֆիլմում ներկայացվում են բնապահպանական նորմերի խախտման մի շարք դեպքեր, այն անդրադառնում է ոլորտում պետական քաղաքականության բացակայությանը, պատմում հանքարդյունաբերությունից տուժած մարդկային ճակատագրերի մասին, դրանց հետևանքով առաջացած մի շարք հիվանդությունների, ինչպես նաև գյուղացիների ֆինանսական վիճակի մասին:


Ֆիլմում մի շարք գյուղացիներ պատմում են իրենց հոգսերի, ֆինանսական խնդիրների մասին, որոնք առկա են, մասնավորաբար, հեռավոր գյուղական վայրերում, մինչդեռ, ինչպես նշում են թեղուտցիները, խնդիրը շարունակվում է քողարկված մնալ անտարբերության, անպատասխանատու քաղաքականության քողի ներքո:


Մի շարք փորձագետներ ֆիլմում փորձում են պարզաբանել առկա խնդիրների բուն արմատները, մատնացույց անելով լուծման եղանակներ։