Կաննի գլխավոր մրցանակը ստացել է Հանեքեի «Սեր» ֆիլմը
Կաննի 65-րդ փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենին», ստացել է ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեքեի «Սեր» ֆիլմը:
Ֆիլմը պատմում է ծեր ամուսինների հարաբերությունների մասին, որտեղ գլխավոր դերերը կատարում են ֆրանսիացի հռչակավոր դերասան և ռեժիսոր Ժան-Լուի Տրենտինյանը և դերասանուհի Էմանուել Ռիվան:
Նշենք, որ երեք տարի առաջ Հանեքեն կրկին դարձել էր Կաննի գլխավոր մրցանակի դափնեկիրը՝ «Սպիտակ ժապավեն» ֆիլմի համար:










