Ֆրանսիայում «Եվրատեսիլի» ժամանակ հաղորդավարները պատմել են Ադրբեջանում առկա իրավիճակի մասին

22:39 • 27.05.12

«Ֆրանս 3» հեռուստաընկերության հաղորդավարներ Միրեյ Դյուման եւ Սիրիլ Ֆերոն մայիսի 26-ի հաղորդման ընթացքում անդրադարձ են կատարել Ալիևների իշխանական ընտանիքին՝ շեշտելով երկրի ներսում նրանց դիրքն ու կարողությունը։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական  linternaute.com կայքը:


Հաղորդավարները նաև նշել են, որ Եվրատեսիլի կազմակերպչական պատասխանատուն երկրի նախագահի կինն է, իսկ հեռուստաշոուի ընթացքում երգում է նախագահակն ընտանիքին փեսան։
 

«Եվրատեսիլն, իհարկե, քաղաքական չէ, բայց պետք է ասել, որ այստեղ ավելի լավ է երգել, քան խոսել քաղաքականությունից»,- հնչեցրել են հաղորդավարները՝ անդրադառնալով երկրի ներսում խոսքի ազատության խնդիրներին, ընդդիմադիրների բանտարկումներին ու հալածանքներին։
 

Ֆրանսիայում «Եվրատեսիլ - 2012» -ի հաղորդմանը հետևել է շուրջ քսան միլիոն հեռուստադիտող։