Ֆրենսիս Բեկոնն ինքնանկարի համար փոխառել է Լյուսեն Ֆրեյդի մարմինը

21:58 • 28.05.12

«Ինքնանկարի էսքիզը» նկարում Ֆրենսիս Բեկոնի մարմինը պատկանում է ոչ թե իրեն, այլ իր նկարիչ ընկերոջը՝ Լյուսեն Ֆրեյդին, գրում է The Guardian պարբերականը՝ վկայակոչելով Christie's աճուրդի տան փորձագետների ուսումնասիրության արդյունքները: Մասնագետները այս հայտնագործությունն արել են համեմատելով 2 նկարիչների լուսանկարները՝ նկարի ստեղծման պահին (1964թ):
 

Ինչպես նշել է Christie's աճուրդի տան հետպատերազմյան և ժամանակակից արվեստի բաժնի ղեկավար Ֆրենսիս Աուտրեդը, այս նկարը եզակի է նրանով, որ ցույց է տալիս Բեկոնի և Ֆրեյդի հարաբերությունների բարձրությունը: Այն համարվում է երկու նկարիչների միջև եղած էմոցիոնալ և ստեղծագործական հուշարձան:
 

Նշենք, որ Բեկոնի «Ինքնանկարի էսքիզը» Լոնդոնում աճուրդի կհանվի հունիսի 27-ին. նախնական գինը 31.4 մլն դոլար է: