Ամերիկացի քանդակագործը կենցաղային իրերը ապակուց է ստեղծում (լուսանկարներ)
Ամերիկացի քանդակագործ 61-ամյա Ռոբերտ Միկելսոնի ապակե աշխատանքները ողջ աշխարհում մեծ տարածում են գտել, նշում է www.mymodernmet.com կայքը:
Միկելսոնի եզակի տեխնիկայի շնորհիվ ապակու կտորները միմյանց ձուլվելով առաջին հայացքից կենցաղային շատ պարզունակ առարկաներ են թվում, սակայն մոտիկից նայելու դեպքում նկատելի է քանդակագործի բարձր վարպետությունը:
«Իմ փիլիսոփայությունը հետևյալն է, ես ինչ-որ աշխատանք անելիս կարևորում եմ թե այն ինչ տեղ կգտնի հասարակության մեջ: Ես հավատում եմ, որ իմ յուրահատուկ տեսանկյունն ու ձգտումները միանգամայն արդար են»,- ասել է Միկելսոնը:










