Բիբլիական Արմագեդոնի վայրում հնագույն զարդեր են հայտնաբերվել (լուսանկարներ)

10:51 • 28.05.12

Իսրայելում` աստվածաշնչյան Արմագեդոնի վայր համարվող Մեգիդոյում հնագետները 3 000 տարվա հնության զարդեղեն են գտել, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները:

 

Ըստ պեղումները ղեկավարող Իսրայել Ֆինկելշտայնի (Թել Ավիվի համալսարան)՝ գտածոն «թույլ է տալիս հայացք ձգել քանաանական բարձրաշխարհիկ հասարակության վրա»:

 

2010-ին հնագետները կճուճ էին հայտնաբերել, որը հանձնել էին լաբորատորիա: Օրերս կճուճի միջից գտնվել են վերոնշյալ ոսկյա զարդերը: Դրանք թվագրվում են մ.թ.ա 1100թ-ով:

 

Մեգիդոն հնում կարևոր առևտրական կենտրոն է եղել: Ըստ Նոր Կտակարանի՝ Արմագեդոնը տեղի է ունենալու հենց այստեղ:

Բիբլիական Արմագեդոնի վայրում հնագույն զարդեր են հայտնաբերվել (լուսանկարներ)