Արսինե Խանջյանի ժյուրին Կաննի մրցանակը տվել է թուրք ռեժիսորի (լուսանկարներ)

12:34 • 28.05.12

Կաննի կինոփառատոնում կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում գլխավոր մրցանակի՝ Ոսկե արմավենու ճյուղի է արժանացել թուրք ռեժիսոր Ռեզան Յեշիլբաշի «Լռություն» ֆիլմը:

Յեշիլբաշին մրցանակ է շնորհել Cinéfondation-ի և կարճ ֆիլմերի ժյուրին, որը գլխավորում էր բելգիացի ռեժիսոր Ժան-Պիեռ Դարդենը և որի կազմում էր այս տարի դերասանուհի Արսիեն Խանջյանը, որը հայ հանդիսատեսին ավելի շատ հայտնի է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմից:

Նրանք այս աշխատանքն ընտրել էին 15 հավակնորդներից: Նույն մրցանակի ակնկալիքով ծրագրին դիմել էին աշխարհի 320 կինոդպրոցների 1700 հայցորդներ:

Հետաքրքրական է, որ բեմում Դարդենից մրցանակը ստանալու ժամանակ 35-ամյա ռեժիսորի խոսքի վերջին հատվածը չի թարգմանվել: Իսկ նա ասել է, որ իր մրցանակը նվիրում է իր ազգի բոլոր լուռ կանանց:

Մրցանակաբաշխությունից հետո Արսինեն ևս մասնակցել է Կաննի հաղթողների պատվին կազմակերպված աստղաշատ երեկույթին: