Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 277 հազ եվրոյով

14:36 • 29.05.12

Լոնդոնի «Սոթբիզ» աճուրդի տանը մայիսի 28-ին կայացած վաճառքում հանրահայտ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ձմեռային բնապատկեր» կտավը վաճառվել է 277 հազ եվրոյով: Կտավի մեկնարկային գինը եղել է 60-80 հազ եվրո, հայտնում է lenta.ru-ն:

 

Աճուրդում ամենաթանկը վաճառվել է Նատալյա Գոնչարովայի «Նատյուրմորտ («Զանգակներ»)» կտավը` 2 մլն 953 հազ եվրոյով: Երկրորդ ամենաթանկ վաճառված կտավը Վասիլի Վերեշյագինի «Լրտես»-ն է` 1 մլն 49.000 եվրոյով:

 

Ռուսական աճուրդում ներկայացվել են ընդհանուր առմամբ 38 իրեր, որոնցից 13-ն այդպես էլ չեն գտել իրենց գնորդներին: