Պորտուգալացի նկարիչը «զարդարում» է եվրոպական լքված շինությունների պատերը (լուսանկարներ)
Պորտուգալացի նկարիչ 23-ամյա Ալեշանդրե Ֆարտուն պատերի վրա ուշագրավ դիմանկարներ ստեղծելու վարպետ է: Ինչպես նշում է «Օդիթի Սենթրալ»-ը` արվեստագետը կարող է լքված շինությունն արվեստի իսկական գլուխգործոցի վերածել:
Ֆարտուն կամ Վիլսը` ինչպես նա սիրում է իրեն անվանել, չունենալով բավարար միջոցներ, որոշում է գրաֆիտիով զբաղվել: Սակայն վարպետին չեն բավարարել հարազատ քաղաքի պատերն ու լքված շինությունները և նա մեկնել է մի շարք եվրոպական երկրներ որտեղ և ստեղծում է իր գլուխգործոցները: Գրաֆիտիից բացի, նա դիմանկարները ստեղծում է հին շինությունների պատերը «քանդելով», մասնավորապես, գեղագիտորեն պոկելով դրանց արտաքին շերտը:
Նրա աշխատանքները զարդարում են Լոնդոնի, Հռոմի, Լիսաբոնի, Մոսկվայի, Նյու Յորքի և մի շարք այլ քաղաքների լքված շինությունները:
Երիտասարդ արվեստագետի աշխատանքներում կարելի է հանդիպել քաղաքական ու մշակութային բազմաթիվ հեղինակությունների ինչպիսիք են Վիլյամ Սարոյանը կամ Անգելա Մերկելը:
«Ես երբեք չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ, թե աշխատանքս ինչպիսին կլինի»,- ասել է Ֆարտուն:










