«Սայաթնովյան-վարդատոն»՝ նվիրված պրոֆեսոր Ֆ. Խլղաթյանի հիշատակին

17:37 • 30.05.12

Այսօր Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում տեղի ունեցավ «Սայաթնովյան-վարդատոն» գրական-երաժշտական ցերեկույթը, այն կազմակերպել էր համալսարանի Հայագիտության ամբիոնը և նվիրել՝ վերջերս կյանքից հեռացած ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ֆրիդրիխ Խլղաթյանի հիշատակին և ծննդյան 75 ամյակին:


Միջոցառման սկզբում ելույթ ունենալով ՝ Հայագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Գևորգյանը նշեց, որ Ֆ.Խլղաթյանի ցանկությունն է եղել համալսարանում անցկացնել «Սայաթնովյան-վարդատոն» ծիսակարգ:


«Մենք շատ բան ունեինք սովորելու պրոֆեսոր Խլղաթյանից: Բայց հիշենք, որ աշխարհում անմահ է միայն մարդու գործը»,- ասաց նա:


Միջոցառման ընթացքում պատվոգրեր տրվեցին բուհում նախօրոք անցկացված հայոց լեզվի օլիմպիադայի և «Մայրենին իմ կյանքում» շարադրության մրցույթի հաղթողներին:


Ցերեկույթ-ծիսակարգի ընթացքում ելույթ ունեցան բուհի ուսանողները՝ ներկայացնելով մեծ բանաստեղծ Սայաթ-Նովայի տաղերն ու երգերը: