Մինչ երեխաները ժամանցի վայրեր են հաճախում, Լիդուշիկն ու Դալիթան ուրախացնում են իրենց ընկերներին
Պաշտպանել երեխաների իրավունքները նշանակում է նրանց պաշտպանել վտանգներից ու ապահովել նրանց համար խաղաղ մանկություն. Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մանկական եվրատեսիլ-2011» մրցույթի հայաստանյան մասնակից Դալիթան:
Վերջինս նշեց. «Ես չեմ սիրում, որ երեխաներն իրար հետ կռվում են կամ իրար նախանձում: Կուզենայի դա փոխել իմ հասակակիցների մեջ»:
Դալիթան կարծում է, որ կան ծնողներ, ովքեր արդար չեն վարվում իրենց երեխաների հետ, և թույլ չեն տալիս անել այն, ինչ նրանք ցանկանում են:
Նույն կարծիքին է նաև «Նոր ալիք» մրցույթի մասնակից Լիդուշիկը, ով ցանկանում է, որ բոլոր երեխաները մեծանան ազատ և ծնողները շատ չընդդիմանան իրենց երեխաների կամքին:
«Ծնողներ կան, որ փակում են իրենց երեխաներին սենյակում և ասում՝ այսինչ բանը պետք է անես, բռնությունների են ենթարկում: Ես երեխաներին ուզում եմ ասել, որ կա թեժ գիծ, և կարող են զանգահարել ու ստանալ խորհրդատվություն»,- տեղեկացրեց Լիդուշիկը:
Թեև այսօր երեխաների պաշտպանության միջազգայի օրն է, սակայն Լիդուշիկն ու Դալիթան ոչ այնքան ժամանցի վայրեր կգնան ու կխաղան, ինչպես մյուս երեխաները, այլ կաշխատեն՝ երգով ուրախացնել իրենց հասակակիցներին:
«Ես էլ սիրում եմ խաղալ բակում ուրախանալ, տեղեր գնալ, բայց հաճախ ես չեմ կարողանում վայելել տոնը, որովհետև պետք է ուրախացնեմ իմ ընկերներին»,- ասաց Լիդուշիկը:
Դալիթան ու Լիդուշիկը նաև տեղեկացրին, որ այժմ իրենք մտածում են մանկական այլ մրցույթներին մասնակցելու մասին:










