Վենետիկյան կինոփառատոնի հանձնաժողովը կգլխավորի ամերիկացի ռեժիսոր Մայքլ Մաննը
Վենետիկյան 69-րդ կինոփառատոնի հանձնաժողովը, որը տեղի կունենա օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 8-ը, կգլխավորի ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Մայքլ Մաննը: Նա հայտնի է «Ոչ կողմնակի մարդը», «Ալի», «Հանկոք», «Ջոննի Դ», «Մայամիի ոստիկանությունը» ֆիլմերով:
Կինոփառատոնի նոր ղեկավարը՝ Ալբերտո Բարբերան, համոզված է. որ Մաննը «ժամանակակից ամերիկյան կինոփառատոնի ամենաազդեցիկ դեմքերից է»:
Նշենք, որ նախորդ տարվա համեմատ, այս տարի կինոփառատոնում կներկայացվեն ավելի քիչ ֆիլմեր՝ շուրջ 20:










