Մեկնարկել է մանկական մյուզիքլների փառատոնի 2-րդ փուլը
Համազգային պետական թատրոնում այսօր մեկնարկել է «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը, որը շարունակվելու է նաև հունիսի 3-ին և 4-ին, այս մասին տեղեկացնում է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի լրատվական ծառայությունը:
Յուրաքանչյուր բեմադրությունում մասնակցում են տասնյակ երեխաներ` Երևանից ու մարզերից: Փառատոնին մասնակցում են ինչպես արվեստի և երաժշտական կրթօջախների սաները, այնպես էլ հանրակրթական դպրոցների աշակերտները:
Երկրորդ փուլում հաղթած խմբերը հունիսի 7-ին` ժամը 14:00-ին, հանդես կգան եզրափակիչ գալա համերգով, որը տեղի կունենա Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հաղթողներին որպես մրցանակ կհանձնվեն Գուրգեն Գադաչիկի հեղինակային աշխատանքները:
Մրցույթ-փառատոնն անցկացվում է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ:
Բոլոր ներկայացումների մուտքն ազատ է:










