Մադոննան սկսել է իր համերգային շրջագայությունը Իսրայելից՝ բեմից խաղաղության կոչ անելով
Հայտնի երգչուհի Մադոնան սկսել է իր M.D.N.A. համաշխարհային համերգային շրջագայությունը Իսրայելից, որի նկատմամբ նա յուրահատուկ վերաբերմունք ունի:
Համերգը տեղի է ունեցել երկրի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտում՝ Ռամատ-Գանեում, որը նախատեսված է 40,000 հանդիսատեսների համար:
Իսրայելական դրոշն ուսերին՝ Մադոննան բեմից սեր է խոստովանել Իսրայելին և անվանել է այդ երկիրը «աշխարհի էներգետիկ կենտրոն»:










