Բելգիական պատկերապատումների կազմը վաճառվել է 1.3 մլն եվրոյով
Աշխարհահռչակ բելգիական «Թինթինի արկածները» պատկերապատումների առաջին` «Թինթինը Ամերիկայում» ժողովածուի կազմը Փարիզի աճուրդի տներից մեկում վաճառվել է ռեկորդային` 1.3 մլն եվրոյով, տեղեկացնում է channelnewsasia.com կայքը:
1932թ. ստեղծված կազմի նկարները պատկանում են անձամբ բելգիացի գեղանկարիչ Էրժեին, ով հանդիսանում է «Թինթինի արկածների» մտահղացման հեղինակը:
Թղթակցի և իր շան` Միլուի արկածների պատկերապատումները շուրջ 60 տարի մեծ հռչակ են վայելել աշխարհի տարբեր մայրցամաքներում:










