Մեկնարկել է Սոչիի 23-րդ «Կինոտավր» կինոփառատոնը

11:38 • 03.06.12

Ռուսաստանում մեկնարկել է ազգային ֆիլմերի ամենահեղինակավոր Սոչիի 23-րդ «Կինոտավր» կինոփառատոնը, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:
 

Փառատոնի գլխավոր մրցութային ծրագրում ընդգրկված է 13 խաղարկային և 1 վավերագրական ֆիլմ:


Գլխավոր մրցանակին կհավակնեն ռուսական կինեմատոգրաֆի ներկայացուցիչներ` Պավել Կոստոմարովը, Ալեքսանդր Ռոստրագուևը, Ալեքսանդր Պրոշկինը, Միխայիլ Սեգալը, Բորիս Խլեբնիկովը և այլք:
 

Այս տարվա ժյուրիի կազմում է նաև մեր հայրենակցուհի, կինոռեժիսոր և պրոդյուսեր Աննա Մելիքյանը, ինչպես նաև Բակուր Բակուրաձեն, Ալեկսանդր Կոտը և այլք: Ժյուրիի նախագահն է Վլադիմիր Խոտինենկոն:
 

Փառատոնի հանդիսավոր փակումը կկայանա հունիսի 10-ին: