Նոր նախաձեռնությունը կնպաստի գրող-ընթերցող կապի աշխուժացմանը

17:41 • 04.06.12

«Անտարես» հրատարակչությունը նախաձեռնում է միջոցառումների շարք` ուղղված Հայաստանի մարզերում ընթերցողների հետ հանդիպումների աշխուժացմանը, նոր գրքերի ներկայացմանը և մարզերի գրողների աջակցմանը:


Ինչպես հայտնում են Գյումրիից, հունիսի 5-ին ժամը 13-ին Գյումրու մարզային գրադարանում տեղի կունենա «Անտարեսի» վերջին 6 ամսում հրատարակած գրքերի ցուցահանդես-վաճառք` հեղինակների մասնակցությամբ:


Նույն օրը ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա նաև գյումրեցի տաղանդավոր բանաստեղծ Գևորգ Թումանյանի «Աստվածային ժամանցներից զատ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Միայն այդ օրը և միայն գյումրեցի գրքասերների համար ժողովածուն կվաճառվի 500 դրամով: