«Մուսա լեռան 40 օրը» վեպի՝ ֆիլմ չդառնալու պատճառները
Ամերիկյան ռեժիսոր Էդվին Ավանեսը ներկայացրել է փաստագրական ֆիլմի մի նախագիծ, որը պատմում է «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմի նկարահանմանը խոչընդոտելու նպատակով Թուրքիայի կողմից իրականացված ճնշումների մասին` ԱՄՆ-ի նկատմամբ:
2006թ Սիլվեսթեր Ստալոնեն ցանկություն էր հայտնել էկրանավորել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը: Սակայն ASIMED հզոր թուրքական ասոցիացիայի ձեռնարկած քարոզարշավներից հետո Ստալոնեն ստիպված էր հրաժարվել նախաձեռնությունից: Նույն իրավիճակը ստեղծվեց նաև 2009թ՝ Մել Գիբսոնի հետ: Ֆրանսիայում Անրի Վերնոյը փորձել է անձամբ նկարահանել ֆիլմը, սակայն կրկին ապարդյուն:
Այս աննախադեպ, պատմական նշանակություն ունեցող նախագծի իրականացման համար ռեժիսոր Էդվին Ավանեսին հարկավոր է ամերիկահայ համայնքի ֆինանսական աջակցությունը, որպեսզի ավարտի իր նախագիծը: Նվիրատուների անունները կհրապարակվեն էկրանին: Դրամական միջոցները կհավաքի «Հայկական մշակութային հարստությունների ընկերներ» ոչ կոմերցիոն ասոցիացիայի կողմից:
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք հետևյալ կայքը:










