«Կինոտավրի» առաջին մրցանակը ստացել է Կարեն Շահնազարովը
Սոչիում տեղի է ունեցել «Կինոտավր» փառատոնի բացումը: Հանդիսավոր արարողությունից հետո ցուցադրվել է Բորիս Խլեբնիկովի «Մինչև գիշերը մեզ բաժանի» մրցույթային ֆիլմը: Այս մասին հայտնում է «Московский Комсомолец»-ը:
«Կինոտավրի» առաջին մրցանակը ստացել է Կարեն Շահնազարովը՝ «ռեժիսոր, ով ստիպում է հիշել, որ կինոն մեծ պատրանք է». նրան մրցանակ է շնորհվել ռուսական կինեմատոգրաֆիայի և կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար»:










