Հոլոքոսթ վերապրածները բոյկոտել են Վագների ստեղծագործությունների կատարումն Իսրայելում

19:09 • 06.06.12

Թել Ավիվի համալսարանի ղեկավարությունը չեղյալ է հայտարարել 19-րդ դարի հանրահայտ գերմանացի կոմպոզիտոր Ռիչարդ Վագների ստեղծագործությունների նախապես ծրագրած կատարումը, քանի որ Հոլոքոսթի վերապրածները քննադատել են այդ որոշումը, հաղորդում է Reuters-ը:

 

Նրանք նշել են, որ Վագների ստեղծած երաժշտությունն իրենց «զգացմունքային տանջանքի կենթարկի»:
Հրեաների` Վագների նկատմամբ հակակրանքը պայմանվորված է այն փաստով, որ կոմպոզիտորը եղել է հակահրեական գաղափարների աջակից, ինչպես նաև նրանով, որ Հիտլերը միշտ իր հիացմունքն է հայտնել Վագների ստեղծագործությունների և գաղափարների նկատմամբ:

 

Նախկինում հեղինակի ստեղծագերծությունների կատարումն Իսրայելում բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել:
1948թ.-ից ի վեր Իսրայելի պետական հետուստատեսությամբ Վագների ստեղծագործությունների հեռարձակումը ոչ պաշտոնական մակարդակով արգելվել է: