1979թ. հավկիթը 100 հազ ֆունտ ստեռլինգ է գնահատվել
Մեծ Բրիտանիայի Bloomsbury աճուրդի տանը հունիսի 21-ին վաճառքի կհանվի 1979թ.-ի մի հավկիթ, որի վրա պատկերված է գեղանկարիչ Լյուսյեն Ֆրոյդի «Սուրբ Ծննդյան» թեմայով միակ 3D աշխատանքը, տեղեկացնում է Mirror-ը:
Ռեալիզմի ժանրի գերմանա-հրեական ծագումով բրիտանացի նկարիչը մահացել է անցյալ տարի: Հոփ անունով մի կին Ֆրոյդի աշխատանքը պահել է ավելի քան 30 տարի, իսկ վերջինի մահից հետո որոշել է այն վաճառքի հանել:
Աճուրդի տան ներկայացուցչի խոսքերով` հավկիթի նախնական արժեքը 15 հազ ֆունտ ստեռլինգ էր սահմանվել, սակայն ավելի ուշ այն հասցվել է 100 հազարի:
«Թերևս սա կարող է աշխարհի ամենաթանկարժեք հավկիթը դառնալ»,- ասել է աճուրդի ներկայացուցիչը:










