Բալթիկ ծովում հայտնաբերվել է աշխարհի ամենահին ուռկանը
Մի խումբ շվեդ ծովային հնագետներ Բալթիկ ծովի հատակին հայտնաբերել են աշխարհի հնագույն ուռկանները, գրում է The Huffinghton Post-ը:
Առնվազն 9 հազ տարվա վաղեմություն ունեցող 7 ուռկանները, պատրաստված են եղել իրար միահյուսված ընկուզենու ճյուղերից և ամրացված են եղել ծովի հատակին:
Գիտնակնները կարծում են, որ այդ ժամանակահատվածում մարդիկ իրենց օրգանիզմին անհրաժեշտ պրոտեինների 60%-ից ավելին ստացել են ծովամթերքների միջոցով: Այս հատվածում ծովային պաշարներն այնքան հարուստ են եղել, որ մարդիկ քոչվոր ապրելակերպից հրաժարվել են` անցնելով նստակյաց կյանքի: Նրանց ստեղծած ուռկանների օրինակով պատրաստված հարմարանքները դեռևս օգտագործվում են աշխարհի որոշ մասերում:
Ձկնորսությամբ զբաղվելու համար նախատեսված նմանատիպ ուռկաններ են հայտնաբերվել նաև Հյուսիսային ծովում, որոնք սակայն իրենց վաղեմությամբ զիջում են շվեդների գտածոյին:










