Կանադացի գեղանկարչի յուրաքանչյուր կտավ պատրաստված է տասնյակ այլ կտավներից (տեսանյութ, լուսանկարներ)

16:37 • 08.06.12

Կանադացի գեղանկարիչ Լուիս Լավուան հայտնի է խճանկարներ ստեղծելու իր ունակությամբ: «Օդիթի Սենթրալ»-ն անդրադառնալով նկարչի ստեղծագործական գործունեությանը, նշում է, որ բավականին մեծ հռչակ վայելող գեղանկարչի հիմնական առանձնահատկությունն իր կտավների «Բազմազանությունն» է:

 

Հատկանշական է, որ Լավուայի յուրաքանչյուր աշխատանք բաղկացած է մի շարք այլ կտավների համադրությունից: Կանադացին նախ առանձին-առանձին նկարներ է նկարում, որից հետո, խճանկարի սկզբունքով, դրանց համադրությունից բոլորովին այլ պատկեր է ստանում:

 

Mural Mosaic աշխարհահռչակ ցուցահանդեսում հաղթած Միքելանջելոյի «Դավիթ» կտավի ստեղծման գործընթացը բազմաթիվ արվեստաբանների է զարմացրել: