Վլադիմիր Սպիվակովը դարձել է ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր

13:22 • 08.06.12

Կրեմլի Մալաքիտե դահլիճում կայացել է գիտության, գրականության և արվեստի ոլորտում ՌԴ պետական մրցանակներին արժանացած գործիչների անունների հայտարարման արարողությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Միջոցառման ընթացքում գրականության և արվեստի մրցանակակիրների անուններն ընթերցել է Մշակույթի և արվեստի նախագահական խորհրդի փոխնախագահ կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը:

 

«Մոսկվայի Երաժշտության միջազգային տան» նախագահ Վլադիմիր Սպիվակովին պետական մրցանակ է շնորհվել մարդասիրական գործունեության ոլորտում մեծ նվաճումների համար:

 

Հանդիսավոր մրցանակաբաշխությունը տեղի կունենա Կրեմլում հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը: