Ռուսաստանի մշակույթի նախարարը որոշում է Լենինի ճակատագիրը
ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին կարծում է, որ Լենինին պետք է հանդիսավոր կերպով հուղարկավորել, իսկ Դամբարանը թանգարանի վերածել, հաղորդում է MIGnews.com-ը:
«Ես կարծել և շարունակում եմ կարծել, որ մարմինը պետք է հողին հանձնվի: Ես բոլոր անհրաժեշտ ծեսերը կպահպանեի: Քանի որ նա բարձրագույն պաշտոնատար անձ է: Եթե նման որոշում կայացվի, հուղարկավորությունը պետք է իրականացվի բոլոր համապատասխան պետական ծիսակարգերի պահպանմամբ, շուքով, զինվորական հրաձգությամբ և պատշաճ վայրում», - ասել է ՌԴ մշակույթի նախարարը:
«Դամբարանը պետք է թողնել: Հնարավոր է, որ խորհրդային պատմության թանգարան դառնա: Նման թանգարանը շատ այցելվող և թանկ տոմսերով մշակութային վայր կդառնա: Լենինի մարմինը նման «կախված» վիճակում թողնելը, իմ կարծիքով, անհարիր է», - ասել է Մեդինսկին:










