Walt Disney-ի դասական մուլտֆիլմները կստանան նոր հնչողություն

21:56 • 10.06.12

Walt Disney-ի դասական մուլտֆիլմները, որոնք ստեղծվել էին 1931-1953թթ, կստանան նոր հնչողություն: Chicago Tribune պարբերականի համաձայն՝ Միկկի Մաուսի, Դոնալդ Դաքի, Գուֆիի և Պլուտոյի մասին հայտնի կարճամետրաժների օրիգինալ երաժշտությունը վերաձայնագրվել է հոլիվուդյան նվագախումբի կողմից՝ հանրահայտ դիրիժոր Մարկ Ուոթերսի ղեկավարությամբ:
 

Հին մուլտֆիլմերի երկուրոպեանոց նոր տարբերակները արդեն հեռարձակվում են Դիսնեյի հեռուստաալիքներով՝ ֆիլմերի և հեռուստածրագրերի ընդմիջումներում: