«Կինոտավրի» գրան-պրին ստացել է «Ես կլինեմ կողքիդ» ֆիլմը
Սոչիում անցկացվող «Կինոտավր» 23-րդ կինոփառատոնի գրան-պրին ստացել է Պավել Ռումինովի «Ես կլինեմ կողքիդ» ֆիլմը: Այս մասին հայտնում է ИтарТасс-ը:
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ է ճանաչվել Միխայիլ Մեստեցկու «Ոտքեր – ատավիզմ»-ը: Կինոտավրի լավագույն ռեժիսորի մրցանակը հատկացվել է Վասիլիյ Սիգարյովին, իսկ լավագույն օպերատոր է դարձել Ալիշեր Զամիդխոջաևը:
Լավագույն դերասան և դերասանուհի անվանակարգում հաղթող են ճանաչվել Ազամատ Միգմանովը՝ «Կոնվոյ»-ի (Ուղեկցող) դերակատարը և Աննա Միխալկովան՝ «Կոկոկո» ֆիլմի դերակատարուհին:










