Չին հնագետները 120 տերակոտե մարտիկների 2000-ամյա արձաններ են պեղել. լուսանկարներ
Չին հնագետները Շանքսի մարզում իրականցաված լայնածավալ պեղումների արդյունքում 2000 տարվա վաղեմություն ունեցող 120 տերակոտե զինվորների արձաններ են հայտնաբերել, գրում է Daily Mail-ը:
Նշանակալի բացահայտումից հետո թրծված կավից պատրաստված արձանները տեղափոխվել են հանրահայտ Տերակոտե բանակի և ձիերի թանգարան, որտեղ դրանք մի շարք վերականգնողական աշխատանքների են ենթարկվել:
Թանգարանում ներկայացված են 1000-ից ավելի նմանատիպ արձաններ, որոնցից յուրաքնչյուրը տարբերվում է նախորդից: Նրանք ունեն նորմալ մարդու հասակ, ինքնատիպ դեմքի արտահայտություն և մեկը մյուսից տարբերվող սանրվածք:
Թանգարանի տնօրեն Ցաո Վեյը նշել է, որ «մշակութային մեծ արժեք ներկայացնող արձանների պահպանման գործն ավելի դժվար է, քան պարզապես դրանք պեղելը»: Այժմ թանգարանը համագործակցում է գերմանական մի համալսարանի հետ, որի ներակայացրած հատուկ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս պահպանել տերակոտայի յուրահատուկ գույնն` առանց արձանը վնասելու:
Հնագետները արձաններից բացի հայտնաբերել են նաև արվեստի 310 նմուշներ, որոնք հողի մեջ են թաղվել մ.թ.ա. 3-րդ դարում` Ցին դինաստիայի առաջին կայսեր մահից հետո:










