Իտալացի արվեստագետները հեռվից-հեռու «զգացել են» հայկականը. Նոր ցուցահանդես ՆՓԱԿ-ում
Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացվել է իտալական ժամանակակից արվեստի՝ առանձնահատուկ ցուցահանդես: Համադրող Մարտինա Կորնյատիի ներկայացրած ցուցահանդեսում մեկ տասնյակ իտալացի արվեստագետներ փորձել են իրենց գործերի միջոցով արտացոլել Հայաստանի ու հայկականի իրենց ընկալումը:
«Հեռակա զգայնություն» խորագրով ցուցահանդեսի կոնցեպցիան Մարտինա Կորնյատին այսպես է բացատրում. ««Հեռակա զգայնությունը» (Remote sensing)» տեղեկության ձեռքբերում է մի իրի կամ երևույթի մասին առանց նրա հետ ֆիզիկական կապ հաստատելու: Ժամանակակից գործածությամբ ընդհանուր առմամբ եզրույթը նշանակում է հեռակա տեխնոլոգիաների միջոցով իրերը հայտնաբերելու և դասակարգելու գործընթաց»:
Կորնյատին առաջին անգամ չէ, որ մշակութային լուրջ նախաձեռնություններով է հանդես գալիս ՆՓԱԿ-ում:
Այս դեպքում իտալացի արվեստագետներին առաջարկվել է ակտիվացնել իրենց «հեռակա զգայնությունը» և արտահայտել իրենց վերաբերմունքը, ընկալումներն ու զգացումները Հայաստանի հանդեպ:
Ներկայացված աշխատանքների մեջ կա թերևա ամենասպասված ընկալումը՝ ծիրանի կորիզի տեսքով, իսկ մյուս նմուշներին հնարավոր կլինի ծանոթանալ մինչև հունիսի 28-ը ՆՓԱԿ-ի հարկի տակ:










